Սև ծովում համատեղ հրամանատարություն ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել Վրաստանը

Վրաստանի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, գեներալ Վլադիմիր Չաչիբայան,ՆԱՏՕ-ի կազմավորման 72-ամյակի կապակցությամբ կայացած քննարկման ժամանակ խոսել է Սև ծովում անվտանգության ապահովման նպատակով համատեղ հրամանատարություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Գեներալի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքն, որ այսօր Եվրոպայում ռազմական գործունեության մեծ մասն իրականացվում է Սևծովյան տարածաշրջանում, անհրաժեշտ է «ստեղծել Սևծովյան համատեղ հրամանատարություն, որը կմիանա ցամաքային, ծովային և օդային բաղադրիչներին»:

«Ցանկալի է, որ այս թիմում, բացի սևծովյան երկրներից, մասնակցեն այլ երկրներ: Ուժերը, հնարավորությունները և բազաները պետք է վերաբաշխվեն Սև ծովի պարագծով, որպեսզի վերահսկեն Սև ծովի ջրերը»,- հավելել է գեներալը: