54 համարի երթուղայինում 40-ամյա տղամարդուն սպանողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։

Սպանությունից հետո վերջինս հեռացել էր դեպքի վայրից, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում։

Ըստ աղբյուրի՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 58-ամյա քաղաքացին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող «ГАЗель»-ի մեջ դանակի 3 հարվածով սպանել էր Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին: