Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում ԱԱՏՄ-ն իրականացրել է կասեցումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում։
Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողների մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի» հանգստյան տուն, «Ռիպա» առողջարան, «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։
Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid-19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։