Երեւանում Եւ Հայաստանի Մարզերում Գազամատակարարում Չի Լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: