Նավթի համաշխարհային գներն ընկնում են

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, ընկնում են, վկայում են աճուրդների տվյալները:

WTI հում նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 61.94 դոլար, հաղորդում է RT-ն:

Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65.88 դոլար: