Իտալիա. ձերբակալել են մաֆիայի հետ կապերի մեջ կասկածվող շուրջ 100 մարդու

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 99 մարդու, որոնք կասկածվում են Բարի քաղաքում տեղի հանցավոր խմբավորումների հետ գործակցության մեջ: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը:

Նշվում է, որ խոսքը գնում է «Սթրիշուլյո» կոչվող կլանի մասին, որի անդամները մեղադրվում են զենքի շրջանառության, թմրանյութի վաճառքի, խուլիգանության մեջ: Մաֆիայի այդ ներկայացուցիչները վերոնշյալ քաղաքում գործունեություն են ծավալում 2015 թվականից։

Գործակալության տվյալներով՝ խոսքը 147 կասկածյալի մասին է, որոնց ուղղությամբ քննչական գործողություններ են իրականացվում: Նրանց կասկածում են մաֆիոզ խմբավորման հետ կապերի մեջ։