92 տարեկանում մահացել է համակարգչային առաջին մկնիկի կոնստրուկտորներից մեկը՝ Ուիլյամ Ինգլիշը

ԱՄՆ-ում 92 տարեկանում մահացել է առաջին համակարգչային մկնիկի կոնստրուկտորներից մեկը՝ Ուիլյամ Ինգլիշը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մահվան պատճառ է հանդիսացել շնչառական անբավարարությունը։

Նա ծնվել է 1929 թվականին, Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում, ինժեներ-էլեկտրիկի ընտանիքում։ Էլեկտրատեխնիկա է ուսումնասիրել Կենտուկիի համալսարանում, ծառայել ամերիկյան նավատորմում, որից հետո աշխատանքի անցել Ստենֆորդի գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ Հյուիթ Քրեյնի հետ ստեղծել է լիովին մագնիստական, թվաբանական առաջին սարքերից մեկը։

1964 թվականին նա դարձել է Դուգլաս Էնգելբարտի լաբորատորիայի առաջին աշխատակիցներից մեկը, որի հետ վերջինս մշակել է առաջին համակարգչային մկնիկը։