Բեյրութի պայթյունի հետևանքով կան հայ զոհվածներ և վիրավորներ. Աննա Նաղդալյան

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ 3 մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,-նշված է գրառման մեջ։