Բեյրութի քաղաքային իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը. Աննա Կոստանյան

Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Լիբանանի ԱՆ-ը կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա գրել է. «Այս պահին ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան։
Կարծում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia -ը ՀՀ կառավարություն հետ համատեղ պետք է հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպեն հայազգի լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան, միայն ցավակցություն հայտնելով օգնության ձեռք չեն մեկնում»։