Հույն կինը հայ ամուսնու ոսկորները ուղեբեռով Հայաստան է տեղափոխել

Մյունխենի օդանավակայանի աշխատակիցները ուղևորներից մեկի ուղեբեռում գտել են հանգուցյալ ամուսնու ոսկորները: Հունաստանի քաղաքացին փորձել է աճյունը տեղափոխել Հայաստան:

Ուղևորի ուղեբեռը զննելիս անվտանգության ծառայությունը փայտե տուփի մեջ գտել է մարդկային ոսկորներ: Ուղեբեռի տիրոջը՝ 74-ամյա կնոջը, անմիջապես ուղարկել են հարցաքննության, հրավիրել են բժիշկների, դատախազին և սահմանային հսկողության աշխատակցին:

Նրանք պարզել են, որ հանգուցյալը ծնունդով Հայաստանից է եղել: Երկար ժամանակ զույգը դստեր հետ բնակվել է Հունաստանում: Կնոջ ամուսինը մահացել է 2008-ին և թաղվել Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Բայց ավելի ուշ հույն կինը որոշել է տեղափոխել ամուսնու աճյունը հայրենիք:

Կարճ հետաքննությունից հետո պարզվել է, որ կինը չի խախտել օրենքը, և նրան թույլ են տվել շարունակել թռիչքը: Հանգուցյալի ոսկորները վերադարձվել են տուփի մեջ և տեղավորել ուղեբեռում, հաղորդել է Bild-ը: