Երեխաները վարակի սուպերտարածողներ են. Թեմուր Միքելաձե

«Երեխաները սովորականի պես վարակվում են կորոնավիրուսով: Նրանք վարակը համեմատաբար հեշտ են հաղթահարում, բայց վարակի սուպերտարածողներ են»,- «Ռուսթավի 2» ՀԸ-ի եթերից հայտարարել է մանկաբույժ Թեմուր Միքելաձեն:

«Բոլորն էլ կապ ունեն գյուղի հետ, այնպես որ ծնողները կարող են իրենց երեխաներին տանել ցանկացած գյուղ: Ճիշտ սննդի և առողջ ապրելակերպի դեպքում տարվա ցանկացած եղանակին կկարողանանք խուսափել, կանխել երեխաների հաճախակի հիվանդանալը: Եթե երեխան հրաժարվում է մրգից, այն կարելի է ցանկացած թխվածքաբլիթների հետ համադրել և այդպես մատուցել»,- ասել է մանկաբույժը: