Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարը և խորհրդավոր մեկնաբանությունը

Մարիամ Փաշինյանն ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել.

«- Հարկավոր է վտանգի դիմել, - ասում էր նա: - Կյանքի հրաշքը հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ թողնում ենք, որ տեղի ունենա անսպասելին:

Ամեն օր Աստված արևի լույսի հետ պարգևում է մեզ մի ակնթարթ, երբ հնարավոր է փոխել այն ամենը, ինչ դժբախտացնում է մեզ: Ամեն օր ձևացնում ենք, թե չենք նկատում այդ ակնթարթը, որ այն գոյություն չունի, որ այսօրը նման է երեկվան ու կնմանվի վաղվան: Բայց նա, ով ուշադիր է, գտնում է կախարդական ակնթարթը, որը կարող է վրա հասնել առավոտյան դուռը կողպելիս, ընթրիքին հաջորդած լռությունը վայելելիս, հազար ու մի բան անելիս: Այդ ակնթարթը գոյություն ունի, ակնթարթ, որի ընթացքում աստղերի ամբողջ ուժը մեզ է փոխանցվում ու թույլ տալիս հրաշքներ գործել:

Երջանկությունը երբեմն օրհնություն է, բայց մեծամասամբ ձեռքբերում: Օրվա այդ կախարդական ակնթարթն օգնում է մեզ փոխվել, ստիպում է գնալ մեր երազանքների ետևից:
Կտառապենք, ծանր պահեր կապրենք, բազմիցս հուսախաբ կլինենք, բայց ամեն բան անցողիկ է և հետքեր չի թողնում: Իսկ ապագայում կկարողանանք ետ նայել հպարտությամբ ու հավատով:

Վա’յ նրան, ով սիրտ չի արել վտանգի դիմել: Քանզի թերևս երբեք չի հիասթափվել, հուսախաբություն չի ապրել, ոչ էլ տառապել է այնպես, ինչպես նա ով գնում է իր երազանքի ետևից: Բայց երբ. Ետ նայի, կլսի սրտի ձայնը. «Ի ՞նչ արեցիր այն հրաշքները, որ Աստված ամեն օր ցանում էր ճանապարհիդ: Ինչ արեցիր այն շնորհները, որ Տերն ընծայում էր քեզ: Թաղեցիր փոսի խորքում, քանզի վախենում էիր կորցնելուց: Ա’րդ, սա է քո ինրքը` վստահությունն առ այն, որ կյանքդ զուր ես վատնել»:

Ոչ երանի նրան, ով լսում է այս խոսքերը: Քանզի այժմ կհավատա հրաշքներին, բայց կյանքի կախարդական ակնթարթներն արդեն անցյալում կլինեն:

Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա
Պաուլո Կոելյո»