Կառավարության նիստի օրակարգում 19 հարց է դրված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հարցեր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին գումար հատկացնելու, գույք հետ վերցնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու, խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման եւ վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը եւ չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու վերաբերյալ և այլ հարցեր:

նյութի աղբյուր՝
https://news.am/arm/news/518099.html