Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ առաջընթաց։