Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին



Ավիացիոն անվտանգության աշխատակիցները շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին։ Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

«Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար: «Զվարթնոցում» ուղևորները, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ»,- հայտնում են միջազգային օդանավակայանից: