«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
Մեկնարկած նիստի ընթացքում այն վարող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակիցներին ու ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: