Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի նոպայի հետևանքով, հայտնել Է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով բժշկական շրջանակների աղբյուրներին:

Նրանց խոսքով՝ Մուրսին տառապում էր բարորակ ուռուցքով, նրան կանոնավորապես բժշկական օգնություն էր ցույց տրվում:

Մուրսին մահացել է լրտեսության գործով դատական նիստի ժամանակ, գործ, որին պետության նախկին ղեկավարը մասնակից էր որպես գլխավոր մեղադրյալ: Նրան խոսք է տրվել, որից հետո հայտարարվել է ընդմիջում: Այդ պահին նախկին նախագահն ուշաթափվել է և մահացել՝ գիտակցության չգալով:

Դեռևս 2014 թվականին Մուրսիի փաստաբանները դատարան էին ներկայացրել բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ իրենց պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայով:

նյութի աղբյուր՝
https://www.aysor.am