Հայաստանն «ամենահամեղ» երկրների հնգյակում է

TurStat ռուսական վերլուծական գործակալությունը ինտերնետ քվեարկությամբ պարզել է ռուս գաստրոտուրիզմի սիրահարների համար լավագույն քաղաքներն ու երկրները: Այդ ցանկում Հայաստանը (Երևան) զբաղեցրել է 5-րդ տեղը՝ որպես 2019թ. ամռանը գաստրոնոմիական զբոսաշրջության լավագույն ուղղություն:

Հայաստանի օգտին քվեարկել է օգտատերերի 10 տոկոսը:

Գաստրոտուրիզմի լավագույն կանգառ համարվել է Սանկտ Պետերբուրգը: Առաջատար հնգյակում են նաև Վրաստանը (Թբիլիսի, Մցխեթ, Կախեթի), Թաթարստանը (Կազան) և Մոսկվա:

նյութի աղբյուր՝
https://www.shantnews.am