Հայաստանը ծագումով թուրք գերմանացի գրողին առաջադրել է պատվո շքանշանի

Տարին մեկ անգամ «Գյոթե ինստիտուտը» մշակույթների միջև երկխոսության խրախուսման համար առանձին անհատների շնորհում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշան։ 2019 թվականին այդ պարգևին է արժանացել ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ախանլին։
Հատկանշական է, որ գրողին այդ շքանշանին էր առաջադրել Հայաստանը։
Դողան Ախանլին իր «լռել չկարողանալու» պատճառով Թուրքիայում հալածանքների է ենթարկվել և մի քանի անգամ բանտարկվել։ Դրանում իր դերն է խաղացել նաև իր գրքերում արծարծվող Հայոց ցեղասպանության թեման։ Գրողն իր վեպերում բացահայտ խոսում է Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին, իրեն միջնորդ համարում հայ և թուրք ժողովուրդների միջև և ցանկանում է հասնել երկու ժողովուրդների հաշտեցմանը։
Դողան Ախանլին վերջին անգամ Հայաստան էր այցելել անցյալ տարվա գարնանը՝ Երևանում «Գյոթե կենտրոնի» հրավերով, որտեղ հանդես էր եկել իր գրքերից հատվածական ընթերցումներով։ Հենց այդ ելույթից հետո էլ Երևանում «Գյոթե կենտրոնը» գրողին ներկայացրել էր այդ պատվո շքանշանին։
Ախանլիի գրչին են պատկանում գերմանալեզու հետևյալ գրքերը՝ «Ահեղ դատաստանի օրվա դատավորները», «Անհայր օրեր», «Ձերբակալություն Գրանադայում կամ Թուրքիան ներքաշվում է բռնապետության մե՞ջ», ինչպես նաև «Մոր լռությունը» պիեսը։

նյութի աղբյուր՝
https://www.1in.am