Մի հատ էլ սալյուտ խփեք դահլիճում․ Միրզոյանը նկատողություն արեց Մարուքյանին



Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր երեկ կիսատ քննարկված հարցերից մեկը, դահլիճում աստիճանաբար այնքան աճեց աղմուկը, որ խորհրդարանի նախագահը ստիպված էր ընդհատել նախագիծը ներկայացնողի ելույթը։ Նա ընդդիմության շարքերին հորդորեց չաղմկել։

Դահլիճից հավանաբար հակադարձեցին, որ ինչ-որ բան են քննարկում, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանը հորդորեց դահլիճից դուրս քննարկել։

«Հա, դրսում քննարկեք, պարոն Մարուքյան։ Մի հատ սալյուտ խփեք դահլիճում»,- ասաց Միրզոյանը։

Շարքերում կատակեցին այս թեմայով, ու միջադեպը ցրվեց։

Դիտեք տեսանյութը 4:19:50 րոպեից: