Դատավորի անսպասելի որոշումը Քոչարյանի գործով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատաքննությունն ավարտելու մասին անսպասելի որոշում կայացրեց՝ նշելով, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատավորը հայտարարեց, որ նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, ուստի արդարադատության շահից ելնելով՝ հեռանում է խորհրդակցական սենյակ: Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին:

Դատարանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները պնդեցին նախևառաջ անդրադառնալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությանը։