«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով

Վերջերս հանրային սննդի կազմակերպություններից մեկում` խնջույքի մասնակիցների մոտ առաջացել էին աղիքային վարակներին բնորոշ գանգատներ, որոնցից մի քանիսն էլ դիմել էին բժշկական օգնության։

Արձանագրված դեպքի պատճառահետևանքային կապերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել էին միջոցառումներ, որոնք զուգորդվել էին նաև լաբորատոր հետազոտություններով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն` նույն կազմակերպությունից վերցված սննդամթերքից մեկի նմուշում, ինչպես նաև խոհանոցի աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելլայի մանրէ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ են հայտնաբերվել նաև շրջակա միջավայրի մակերեսներից վերցված լվացուկներում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: