Լուսինե Թովմասյանի ու դստեր նոր լուսանկարը

Գեղեցկուհի, մոդել Լուսինե Թովմասյանն, ով իր 2-րդ բալիկին կունենա ԱՄՆ-ում, շատ ակտիվ է Ինստագրամում. հաճախ լուսանկարներ է հրապարակում՝ ցույց տալով իր կլորացած փորիկը, գեղեցիկ կարգավիճակն ու ընտանեկան ջերմ մթնոլորտը: Լուսինեն նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ և նշել, որ պատրաստ են արդեն խնջույքին:
Լուսինեի դուստրն անհամբեր սպասում է իր եղբոր լույս աշխարհ գալուն. այս մասին մի անգամ ասել էր գեղեցկուհին իր հարցազրույցներից մեկում:
Ի դեպ, վերջերս գեղեցկուհին ակտիվ շփում է ունեցել երկրպագուների հետ Ինստագրամի դաշտում և նրանց հետ խորհրդակցել որդու անվան ընտրությունը. նա և ամուսինը տատանվում են Արսեն Առնո, Արես և Ալեք անվանումների ընտրության մեջ: