Ի՞նչ անել Ադրբեջանից զանգեր ստանալու դեպքում



Մի քանի օր է, ինչ ադրբեջանցի ցանցահենները զանգահարում են ՀՀ քաղաքացիներին, հիմնականում ադրբեջանական +994 և Էստոնական +372 կոդերով հեռախոսահամարներով:
Թեմային իր YouTube-ի էջում անդրադարձել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, որը կարծում է` պարտադիր չէ, որ հենց ցանցահենային հարձակում լինի, շատ հավանական է, որ խուլիգանների խմբակային ցանցային հարձակումներ լինեն: Մեդիափորձագետը նշում է, որ հարձակումների նպատակը, հնարավոր է, լինի գումար կորզելը:

Նման զանգերի միակ վտանգն այն է, որ հնարավոր է` մեր քաղաքացիները հետ զանգեն այդ համարներով:

Մանրամասները` տեսանյութում: