Միհրան Հարությունյանը չի մասնակցի Mix Fight 42 մրցաշարին

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը չի մասնակցի հուլիսի 6-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք խառը մենմարտերի Mix Fight 42 մրցաշարին։

Պատճառը պրոմոուտերական կազմակերպության հետ ֆինանսական անհամաձայնությունն է։

Օլիմպիական փոխչեմպիոնի 3-րդ մրցակիցը խառը մենամարտերում պետք է լիներ «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):

Միհրան Հարությունյանը կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ՝ իր անվան մարզադպրոցների բացման արարողությանը ներկա գտնվելու համար։

նյութի աղբյուր՝
https://sport.news.am