Հրանտ Դինքի որդուն Թուրքիայում սպառնում է 1-5 տարվա ազատազրկում

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր, 2007թ․ սպանված հայ լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, կարող է դատապարտվել 1-5 տարվա ազատազրկման։ Արատ Դինքը մեղադրվում է ի պաշտպանություն Թուրքիայում հետապնդվող մտավորականների հրապարակված «Խաղաղության հռչակագրի» տակ ստորագրելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ այս հռչակագիրը հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) օգտին քարոզչության նպատակով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Դատական առաջին նիստում պաշտպանները պահանջել են արդարացնող վճիռ կայացնել, նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ դատավորները կողմնակալ են:

Դատարանը մերժել է միջնորդությունները: