Եղանակը Հայաստանում

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 11-12-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: