Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոցն արտոնագրվել է

Կենսաբժշկական դաշնային գործակալությունը (ФМБА) արտոնագիր է տվել Լեյտրագին դեղամիջոցին, որը կարող է կանխել կամ մեղմել կորոնավիրուսի բարդությունները, իր կայքում հայտնում է գործակալությունը:
«Սա աշխարհում առաջին և միակ նմանատիպ միջոցն է, որը մտել է պրակտիկ բժշկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի գիտնականները պարզել են, որ դեղամիջոցն ակտիվորեն ազդում է հյուսվածքների առողջացման և վերականգնման վրա:

Բացի դրանից՝ այս դասի նյութերն ակտիվորեն մասնակցում են իմունային արձագանքը կազմակերպելու գործընթացին, ինչպես նաև ի վիճակի են կանխելու կամ մեղմացնելու ցիտոկինային փոթորիկը՝ բորբոքային նյութերի զանգվածային արտազատումը, ինչը հանգեցնում է կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդի մոտ ծանր շնչառական և ընդհանուր համակարգային խանգարումների զարգացմանը: