Մասիս Մայիլյանն ընդդեմ Վիտալի Բալասանյանի. վերջինիս դիրքերը թուլացել են

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ իր թեկնածությունն Արցախի նախագահի ընտրություններում առաջադրելու հայտարարությունից հետո բավական թուլացել են նախագահի մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի դիրքերը:

Մայիլյանի առաջադրման դեպքում՝ իշխանության թեկնածուն կարող է լինել Մայիլյանը, նրա թեկնածությունը կարող է պաշտպանել ոչ միայն գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ նաեւ իշխանական ԱԺԿ-ն եւ ՀՅԴ-ն»: