Պաշտոնական Տեղեկատվություն M Group-ից

Ի պատասխան բազում հարցումների, ապատեղեկատվության և սխալ ընկալումների՝ իրազեկում ենք, որ Մ ԳՐՈՒՊ ընկերության («Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ) գործունեությունը դադարեցված չէ։Այն շարունակում է գործել իր բնականոն հունով՝ ինչպես միշտ բարձր գնահատելով արդար մրցակցությունը, պետական, հանրային և սեփական շահերի իրավական պաշտպանությունը, սեփականության իրավունքի ապահովումը և համալիր զարգացումը։

Ըստ էության, տեղի է ունեցել թյուրըմբռնում, որի հետևանքով Մ ԳՐՈՒՊ ընկերությունը սկսել են փոխկապակցել որոշ քաղաքական անձանց և շրջանակների հետ, ինչը բնավ չի համապատասխանում իրականությանը։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Մ ԳՐՈՒՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միակ սեփականատերն ու տնօրենն Արմեն Մկրտչյանն է:

Ընկերության նպատակն է պետության, հասարակության, քաղաքացիների համար ստեղծել իրական արժեք և բարիք շինարարական և էներգետիկ ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում՝ ստեղծելով աշխատատեղեր, կառուցելով և շենացնելով գյուղերը և քաղաքները։

Ընկերությունն ունի միջազգային մեծ ճանաչելիություն և բարի համբավ՝ իրականացնելով տարատեսակ ծրագրեր աշխարհահռչակ տարբեր ընկերությունների և կառույցների հետ, որոնց հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում նախատեսում է կյանքի կոչել նորանոր արժեքավոր նախագծեր։