Facebook-ի աշխատակիցները կշարունակեն տանից աշխատել

Facebook-ն իր աշխատակիցներին համաճարակի պատճառով թույլատրել է մինչև 2021-ի հուլիսը աշխատել հեռահար: Այս մասին հաղորդում է CNN-ը:

«Հիմք ընդունելով պետական առողջապահության ոլորտի փորձագետների ցուցումները՝ ընկերությունում խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք թույլ տալ, որ մեր աշխատակիցները հեռակա աշխատեն մինչև 2021 թվականի հուլիս»,- հաղորդել է Facebook-ի ներկայացուցչուհի Նեկա Նորվիլը:

Նորվիլը հավելել է, որ ընկերությունը աշխատակիցներին 1000-ական դոլար է տրամադրել տան պայմաններում աշխատելիս անհրաժեշտ տեխնիկայի համար: Այդպիսի որոշումներ ավելի վաղ կայացրել էին Google-ը և Twitter-ը: