Վեհափառ, արձագանքե՛ք. Բջնիի եկեղեցու պատերը փլուզվում են, դարավոր խաչքարերը ոչնչացման եզրին են. Նաիրա Զոհրաբյան

Վեհափառ, արձագանքե՛ք. Բջնիի եկեղեցու պատերը փլուզվում են, դարավոր խաչքարերը ոչնչացման եզրին են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Վեհափառ, արձագանքե՛ք

Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը եւս ոչնչացման եզրին են։

Այսօր ինձ կրկին դիմել են Բջնի գյուղի բնակիչները՝ տասնյակ ստորագրություններով, եւ պնդում են, որ եկեղեցուց Էջմիածին է տարվել պատմամշակութային բացառիկ արժեք նեկայացնող «Ճաշոց գիրքն» ու մինչ այս պահը չի վերադարձվել եկեղեցուն։

Ավելին, ըստ բջնեցիների, եկեղեցուց ժամանակին տարվել է նույնքան մեծ արժեք ներկայացնող հնագույն վարագույրը, որը եւս չի վերադարձվել եկեղեցուն։

Թե ինչպե՞ս է «Ճաշոց գիրքը» հանվել եկեղեցուց, Վեհափառ, ես Ձեզ կգրեմ պաշտոնական նամակով։ Այս պահին խնդրանքս մեկն է՝ դուք 2019 թվականի մայիսի 13-ին այցելել եք Բջնու Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ տեսել եք քանդվող պատերը։

Ես լիահույս եմ եւ ուզում եմ վստահ լինել, որ կձեռնարկեք խիստ օպերատիվ քայլեր՝ հայկական եկեղեցական բառացիկ կոթողներից մեկը՝ Բջնու եկեղեցին փրկելու համար, քանզի հատկապես եկեղեցու հետնապատն ու հյուսիսային հատվածի պատը ամբողջապես փլուզված են։

Հետո մենք մեզ չեն ներելու»: