Արցախահայության պայքարն ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. Արթուր Վանեցյան

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։

Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում»։