Զինված ու դիմակավորված հարձակում . Լոռու մարզ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանy, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գյուրջինյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։