Իրանի հետ գործարքն ավելի խելամիտ այլընտրանք չունի. Լավրով

Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չկա, Մոսկվան եւ Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանման աշխատանքը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու երկրների ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների՝ «2-2» ձեւաչափով բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Պայմանավորվել ենք շարունակել փոխգործակցությունը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի պահպանման նպատակով։ Այդ նպատակը մեր երկկողմանի համոզմամբ՝ այլընտրանք չունի, մենք ողջունում ենք, եւ դա հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել երեկ, մենք ողջունում ենք նախաձեռնողական քայլերը, որոնք ձեռնարկում են Ֆրանսիան, նրա նախագահը պայմանավորվածություններ գտնելու ուղղությամբ, որոնք թույլ կտային լրիվ ծավալով պահպանել ԳՀՀԾ-ն՝ այդ պլանով նախատեսված ԻԻՀ տնտեսական շահերն ապահովելով»,- ասաց Լավրովը։

Հանդիպումները տեղի են ունենում Մոսկվայում, Անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական Համագործակցության խորհրդի 12-րդ նիստի շրջանակում, «2+2» ձեւաչափով։