Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան հետազոտման նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: