Մեսսի-Լևանդովսկի դիմակայության և նրանց հանդիպման մասին

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» խաղում Մեսսի-Լևանդովսկի դիմակայության մասին:

«Մեսսին այսօր կհանդիպի իր հետնորդին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկուն. նա այս պահին ոչ միայն լավագույն հարձակվողն է, այլև իսկապես լավագույն ֆուտբոլիստը: Այսօրվա «Բարսելոնան» այլևս այն հզոր «Բարսելոնան» չէ, ինչպես նախկինում էր: Այո՜, նրանք Մեսսի ունեն, բայց արգենտինացին բավարար չի լինի այս «Բավարիայի» դեմ»,- Մաթեուսի խոսքերն է փոխանցում Bild-ը: