Վրաստանում հաշվարկել են ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազումից կրած վնասները

Վրաստանը կրկին հաշվել է կորուստները՝ ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով։ Կորուստների մասին «Իմեդի» հեռուստաալիքին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին։

Նրա խոսքով՝ երկիրը հուլիսին կրել է 57 մլն դոլարի, իսկ օգոստոսին՝ 56 մլն դոլարի կորուստ։ Սեպտեմբերին զբոաշրջային հոսքը Ռուսաստանից կրճատվել է 20 տոկոսով, ինչն ազդում է նաև բիզնեսի և մասնավոր ոլորտի վրա։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

Կվրիվիշվիլիի խոսքով՝ առաջին կիսամյակում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն աճել են, և Թբիլիսիում, հիմնվելով այդ դինամիկայի վրա, երրորդ եռամսյակում ակնկալել են աննախադեպ բարձր ցուցանիշներ։