Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեկ հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում:

Աշխատակազմը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից:

Լուսանկարները հրապարակվել են նաև նախագահի ինստագրամյան էջում՝ կից հետևյալ գրառմամբ.

«Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»: