Կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ AirBaltic ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով․

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական AirBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:
Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
AirBaltic ավիաընկերությունը չվերթները կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով»: