Շները կորոնավիրուսի հայտնաբերման գործում. Դուբայ

Դուբայի իշխանությունները սկսել են շներին և կինոլոգներին ներգրավել օդանավակայում կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերման գործում։ Այս մասին հայտնում է Travel and Leisure պարբերականը։

Նշվում է, որ փորձերի ժամանակ շները վարակակիրներին գտել են 92 տոկոս ճշգրտությամբ։ Շներին այդ գործում վարժեցնելու համար անհրաժեշտ է լաբորատորիա, հատուկ սարքավորում և պացիենտների քրտինքը։

Դուբայի օդանավակայանն առաջինն է սկսել օգտագործել այդ միջոցը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Շները կաշխատեն հեռավար՝ մարդկանց հետ շփման մեջ չմտնելով։

Դուբայը զբոսաշրջիկների համար բացվել է հուլիսին։ Ճանապարհորդներից պահանջվում է թեստի դրական պատասխան, որը ստացված կլինի ուղևորությունից ամենաուշը 96 ժամ առաջ։