Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է իրենց հանձնել Սիրիայի քրդերի առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արդարադատությանը հանձնարարելու է պատրաստել և ԱՄՆ ուղարկել փաթեթ, որով պահանջելու են իրենց հանձնել Սիրիայի հյուսիսում գործող և հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ։

Էրդողանը քրդական ուժերի առաջնորդին հայտարարել է «ահաբեկիչ» ու պնդել, որ ԱՄՆ-Թուրքիա արտահանձնման համաձայնագրով ամերիկացիները իրենց պետք է հանձնեն նրան։ Թուրքիայի նախագահը նաև «վիրավորվել է», որ աշխարհի առաջնորդները գեներալ Մազլումին վերաբերվում են որպես ընդունելի քաղաքական ֆիգուր։

Մազլումին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահին ուղղված իր սկանդալային նամակում հիշատակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։