Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը.Վ․ Սոլովյով

«Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թեման ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն է եղել։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Վլադիմիր Սոլովյովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել:

Սոլովյովը, խոսելով Թուրքիայի արձագանքի մասին, ընդգծել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենազգայուն հարցն է:

Խոսելով հայերից՝ Սոլովյովը նշել է․

«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց ու իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս մոռանալ…»: