Թրամփի վարչակազմը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման դեմ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և միաժամանակ Սիրիա ներխուժման համար դատապարտումը տեղի են ունեցել անհամապատասխան շրջանում։ Դա կարող է հանգեցնել օրենսդրության ընդունմանը, որն առավելապես կհամարվի պատժիչ, քան սկզբունքային»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։

Պետդեպի ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել։ Նա նշել է՝ ԱՄՆ-ում հիշում են և սգում մեկուկես միլիոն հայերի մահը։