Ու՞մ են ցանկանում տեսնել որպես կենտրոնի թաղապետ ֆեյսբուքյան օգտատերերը

Ֆեյսբուքյան օգտատերերի կողմից մեծ դրական արձագանք է ստացել օգտատեր Գևորգ Թամամյանի կողմից կատարած գրառումը՝ կապված կենտրոնի թաղապետի թափուր հաստիքի հետ,նա գրել է ՝

ՙՙՆոր լուրերից մեկն աչքովս ընկավ, փաստորեն, մինչև հիմա Կենտրոնի թաղապետի հաստիքը թափուր է: Առանց երկար բացատրելու, ուղղակի ասեմ, որ ճանաչում եմ մարդու, որ իմ կարծիքով, ճիշտ այդ գործի համար է: Այո, Տիգրան Բալոյանը, Երևանի իսկական սիրահար, կրեատիվ, սկզբունքային, գործից հասկացող ու, ամենակարևորը, ՄԱՐԴ:
Պատկառելի աշխատանքային փորձ ունի՝ Ստատուս հոլդինգի համահիմնադիր, Ֆոնդ 100-ի համահիմնադիր, Սլավյանսկիում դասախոս, մշակութային կենտրոնի ղեկավար, որ կրթում է բազմաթիվ երեխաների, և այլն, և այլն: Համոզված եմ, իմ կարծիքը շատերը կկիսեն, ովքեր ճանաչում են Տիգրանին:
Այնպես որ, որպես երևանցի, այս հարցով դիմում եմ պրն Մարությանին:՚՚