ճանապարհ է ընկել Ասիան Եվրոպային միացնող առաջին գնացքը

Չինաստանից դեպի Եվրոպա է մեկնում բեռնատար առաջին գնացքը: Այն արդեն անցել է Բոսֆորի նեղուցում գտնվող ստորգետնյա թունելով: Չինական երկաթուղիներին պատկանող գնացքը գալիս է չինական Շիան քաղաքից: Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, ապա մուտք գործում Եվրոպա և անցնելով եվրոպական մի քանի երկրներ` հասնում է Չեխիա:

Գնացքը վերջնակետ կհասնի 12 օրում՝ անցնելով 11,5 հազար կմ: Գնացքի երկարությունը 820 մ է, տեղափոխում է 42 կոնտեյներ: Մեր տարածաշրջանում գնացքն անցնում է «Բաքու- Թբիլիսի-Կարս» երկաթգծով և Մարմարա ծովի տարածքով անցնում Եվրոպա՝ միացնելով Եվրոպան ու Ասիան: