«Միսս Երևան 2019» գեղեցկության մրցույթի քասթինգը, որի ընթացքում ընտրվեցին մրցույթի մասնակիցները

«Երևանի սիրուն աղջիկ» նախագիծը El Garden սրճարանում անցկացրեց «Միսս Երևան 2019» գեղեցկության մրցույթի նախնական քասթինգը: Երևանցի աղջիկները ցուցադրեցին ոչ միայն իրենց գեղեցկությունն, այլ նաև՝ նախասիրությունները, կարողություններն ու տաղանդները:

Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին՝ ոճաբան Սարգիս Մկրտչյանը, «Հայուհի» ամսագրի գլխավոր խմբագիր Թամարա Մարգարյանը, "WELLA ARMENIA"-ի գլխավոր մարզիչ, ոճաբան Անժելա Սարգսյանը, «Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հիմնադիր Արթուր Վարդապետյանը և Միսս Երևան 2004 տիտղոսակիր, Ռիմա Եղիշյանը:

Քասթինգն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում: Ընտրված 22 աղջիկներին ներկայացվեց մրցութային ողջ ընթացքը: Ժյուրիի անդամները, նախագծի պրոդյուսերն ու կազմակերպիչները նրանց ծանոթացրեցին հետագա աշխատանքային գործընթացի հետ՝ նախապատրաստելով մրցութային տրամադրության:

Մինչ քասթինգը Secret Garden ռեստորանի հեքիաթային և տրամադրող միջավայրում՝ բոլոր մասնակիցները կարճ հարցազրույցներով ներկայացան տեսախցիկի առջև: Զրույցը վարում էր դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Միսս Երևան 2019» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 23-ին նորաբաց Mega Mall-ում:
Երևանը սպասում է իր գեղեցկուհուն: