Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով իրենց հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները, խոսել է երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման, նաև ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերություններում գրանցվող առաջընթացի մասին:

Տեսանյութ՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/722402138271516?vh=e&d=n&sfns=mo