Արմինե Մելիքսեթյանն ու Դանիել Մխեյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արմինե Մելիքսեթյանն ու Դանիել Մխեյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-168 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:

Մյուս հրամանագրում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դանիել ՄԽԵՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: