Հեղափոխություն էր, թե այլ ինչ, մեր հարաբերությունները զարգանում են վերընթաց․Ս. Լավրով

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ռուսական փորձագիտական շրջաններում որոշակի անհանգստություն կար Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր ուսանողներից մեկը Երևանում հարցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։

«Ես չեմ ընկնի դետալների հետևից՝ հեղափոխություն էր, թե այլ ինչ … Մեր հարաբերությունները զարգանում են վերընթաց»,- ասաց Լավրովը։

Նա հայտնեց, որ բոլոր պայմանավորվածությունները և համաձայնությունները պահպանվում են, թե´ԱՊՀ, թե´ ՀԱՊԿ, թե´ԵԱՏՄ շրջանակներում։

«Կարծում եմ` այստեղ կարելի է վերջակետ դնել»,- ասաց Լավրովը։